
- This event has passed.
Yerevan Gastronomic Days
June 6 @ 12:00 AM till June 8 @ 9:00 PM

Հունիսի 6-ին, 7-ին և 8-ին տեղի կունենա «Երևանյան Գաստրոնոմիկ Շոուներ» միջոցառումը։ Այս իրադարձությունն իր շուրջն է միավորելու սննդի և խմիչքի ոլորտի ամենատարբեր ներկայացուցիչների Հայաստանից և արտերկրից։
Միջազգային ճանաչում ձեռք բերած գինեգետները, խոհարարները, ֆուդ բլոգգերները և ոլորտի շատ այլ անձինք մեկ հարթակի վրա կխոսեն սննդի ու խմիչքի համադրության մասին, կկիսվեն խոհարարական գաղտնիքներով, կպատրաստեն համեղ ուտեստներ, կխոսեն խաղողի էնդեմիկ սորտերի և սննդի վերաբերյալ շատ այլ թեմաների մասին։
Ի՞նչու մասնակցել Երևանյան Գաստրոնոմիկ Շոուներին:
Վարպետաց դասեր գինեգետների կողմից,
Գաստրոնոմիկ շոուներ միջազգային որակավորում ունեցող խոհարարների կողմից,
Սննդի և խմիչքի ճիշտ համադրման մասին խորհուրդներ,
Տարատեսակ ուտեստների համտես,
Գինու և այլ ոգելից խմիչքների համտես։
Բաց մի թող գաստրո ոլորտի ամենապրոֆեսիոնալ հարթակներից մեկում նոր գիտելիքներ ձեռք բերելու և անմոռանալի ժամանց ունենալու քո հնարավորությունը։
«Երևանյան Գաստրոնոմիկ Շոուները» հանդիսանում է «Երևանյան Գաստրոնոմիկ Օրեր» արշավի մի մասը, որն էլ իր հերթին ներառված է «YereWine» արշավում։
Վայր՝ Երևան, Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկ
Օր՝ Հունիսի 6, 7, 8,
Ժամը՝ 12։00-ից մինչև 21։00։