Loading Events

« All Events

Beer Days 2025 / Գարեջրի օրեր 2025

August 22 @ 4:00 PM till August 24 @ 10:30 PM

 Սիրով հրավիրում ենք ձեզ միանալ տարվա ամենափրփրուն և վառ իրադարձությանը՝ «Գարեջրի Օրեր 2025» փառատոնին:

🎯✨ «Գարեջրի Օրեր»-ը յուրօրինակ հարթակ է, որի նպատակն է վեր հանել և ներկայացնել Հայաստանի գարեջրագործական ավանդույթները, զարգացնել իրադարձային զբոսաշրջությունը, առաջխաղացման նպաստավոր հարթակ ստեղծել գարեջուր արտադրող ընկերությունների համար և իհարկե, համախմբել գարեջրի սիրահարներին մեկ վայրում։

🟢 Միջոցառման տարածքը բաժանված է մի քանի գոտիների՝

🍺 Գարեջրի գոտի – Փառատոնի գլխավոր գոտին, որտեղ կարելի է վայելել դասական գարեջրի տասնյակ տեսակներ և միևնույն ժամանակ բացահայտել քրաֆթային գարեջրի նոր ու հետաքրքիր համեր։ Տարեցտարի գարեջրի գոտին ընդլայնվում է՝ ներգրավելով ավելի շատ գարեջրագործների, այդ թվում՝ քրաֆթային գարեջուր արտադրողների, որոնք ներկայացնում են իրենց յուրօրինակ ու հաճախ սահմանափակ քանակով արտադրանքը՝ պատրաստված բացառիկ բաղադրիչներով, ձեռագործ մոտեցմամբ և ստեղծագործական համադրություններով։

🍽️ Սննդի գոտի – Ներկայացված կլինեն գարեջրի հետ լավագույնս համադրվող ուտեստներ և խորտիկներ։ Այցելուներին սպասվում են գարեջրի և սննդի հետաքրքիր համադրություններ՝ հայկական և միջազգային խոհանոցներից։

🎶 Երաժշտական գոտի – Փառատոնի մթնոլորտտն ամբողջացնող կենդանի և որակյալ երաժշտություն։ Բազմազան երաժշտական ծրագրերը՝ սիրված բենդերի, նորաստեղծ խմբերի, տաղանդավոր անհատ կատարողների և DJ սեթերի մասնակցությամբ, կլրացնեն տոնական մթնոլորտը՝ ապահովելով գարեջրի համտեսման անմոռանալի փորձառություն։

🎰 Խաղային գոտի – 10-ից ավելի սպորտային, ինտելեկտուալ և զվարճալի խաղեր՝ բոլոր տարիքի և նախասիրությունների այցելուների համար։ Սեղանի ֆուտբոլ⚽, մինի բասկետբոլ🏀, Beer pong, Դարց, սեղանի խաղերի մի շարք տեսակներ։ Մասնակցության կանոնները պարզ են։ Յուրաքանչյուր խաղ հաղթահարելիս այցելուի գրքույկում դրոշմում են համապատասխան կնիքը։ Սա փաստում է, որ այցելուն հաջողությամբ մասնակցել է տվյալ խաղին։ Հնարավորինս շատ կնիքներ հավաքած մասնակիցը ստանում է հիշարժան և արժեքավոր նվերներ։

🏆 Մրցույթ – Բեմում կանցակացվի միջազգային ճանաչում ունեցող Սթեյնհոլդինգ մրցույթը։ Սթեյնհոլդինգը հիմնված է ֆիզիկական տոկունության և հավասարակշռության վրա։ Մասնակիցները պետք է որքան հնարավոր է երկար, ուղիղ ձեռքով պահեն գարեջրով լցված ծանր բաժակները։ Յուրաքանչյուր մասնակից իր ամեն ձեռքում պահում է երեք գարեջրի գավաթ։ Մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան շահելու խոշոր նվերներ փառատոնի մասնակից գործընկերների կողմից։

🎁 Գլխավոր խաղարկություն – Փառատոնի բեմում, երեք օրերի ընթացքում, կանցկացվի 200-ից ավելի արժեքավոր նվերների խաղարկություն, իսկ ամենասպասված պահը կլինի փառատոնի գլխավոր մրցանակը՝ երկու անձի համար նախատեսված արտերկրյա ճանապարհորդությունը։

👌 ՓԱՌԱՏՈՆԻ ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է

Սակայն գարեջրի համտեսի համար անհրաժեշտ է ձեռք բերել «Գարեջրի համտեսման փաթեթ», որը ներառում է՝

🍺 «Beer Days» բրենդավորմամբ գարեջրի բաժակ
🎟️ Գարեջրի համտեսման 12 տոմսակ
📙 Հրահանգչի գրքույկ ՝ խաղերին մասնակցելու հնարավորությամբ, քարտեզով, օրակարգով և գարեջրի մասին հետաքրքիր տեղեկատվությամբ։
🎫Խաղարկության կտրոն՝ արժեքավոր մրցանակներ շահելու հնարավորությամբ
Գարեջրի համտեսման փաթեթի արժեքը 10,000 դրամ է։

🔥 Դե ինչ, պատրա՞ստ ես ամփոփել ամառը նոր համերով, բարձր տրամադրությամբ ու չմոռացվող պահերով։ Միացի՛ր «Գարեջրի Օրեր 2025»-ին և դարձրու այս ամառն իսկապես բացառիկ։

📅 Օր՝ Օգոստոսի 22, 23 և 24-ին
📍 Վայր՝ Երևանի սրտում՝ Զաքյան փողոցում (Զաքյան-Լուսավորիչ և Զաքյան-Խորենացի խաչմերուկներ)
🕛 Ժամ՝ 16։00-ից մինչև 22։30

10000֏

Leave a Comment

Your email address will not be published.