Loading Events

« All Events

Yerevan Wine Days 2025 / Երևանի Գինու Օրեր 2025

June 8 @ 4:00 PM till 10:30 PM

ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ 2025
📍 Հունիսի 6, 7, 8 | Թումանյան, Մոսկովյան, Սարյան փողոցներ

Հայաստանը՝ որպես աշխարհի հնագույն գինեգործական կենտրոններից մեկը, պատրաստվում է նորից իր դռները բացել գինու սիրահարների առջև։

📌Հունիսի 6-ին, 7-ին, 8–ին Երևանի սրտում տեղի կունենա գինու ամենասպասված իրադարձությունը՝ համախմբելով հարյուրավոր գինեգործների, ռեստորանների, երաժիշտների և հազարավոր այցելուների։
«Երևանի Գինու Օրեր» փառատոնը, որն արդեն 9-րդ անգամ է կազմակերպվում «ԷվենտՏուրա» իրադարձային զբոսաշրջության զարգացման գործակալության կողմից, դարձել է իրադարձային զբոսաշրջության վառ խորհրդանիշ՝ ստանալով միջազգային ճանաչում և արժանանալով մի շարք մրցանակների։
✔️2024-ին փառատոնը ունեցել է 120,000+ այցելու, որից 30%-ը՝ զբոսաշրջիկներ, իսկ տնտեսական ազդեցությունը գերազանցել է 25 մլն ԱՄՆ դոլարը։ Գինեգործները վաճառել են շուրջ 42,000 շիշ գինի, սահմանելով նոր ռեկորդ։

📌 Այս տարի սպասվում է՝

🔸 Մինչև 100 գինեգործական ընկերություն
🔸 Ավելի քան 250 գործընկեր
🔸 Գինու համտեսներ, համադրման դասընթացներ, մաստեր-կլասներ
🔸 Երաժշտական ծրագրեր, ֆլեշմոբեր, թեմատիկ ներկայացումներ
🔸 «YereWine» աուդիոպերֆորմանս՝ գինու պատմություն՝ 3D ձայնային տեխնոլոգիաներով

🗺️ Նորույթ 2025-ին – YOUR WINE DAY ROUTE / ՔՈ ԳԻՆՈՒ ՕՐՎԱ ՃԱՆԱՊԱՐՀԸ Ճանապարհային փոքրիկ քարտեզները ձեզ կտան մշակույթով, գինով ու պատմությամբ լի ուղիներ՝ Երևանում և մարզերում։

✔️Ներառված են․ թանգարաններ, գինեգործարաններով և այգիներով շրջայցեր, վարպետության դասեր, համադրության ու համտեսի դասընթացներ, տեսարժան վայրեր և ժամանցային ծրագիր ու փառատոնի այց։
👌🏻Քարտեզները կլինեն էլեկտրոնային և տպագիր տարբերակներով՝ որպես հուշանվեր և ուղեցույց։

♻️ Փառատոնը նաև կարևորում է էկոլոգիական պատասխանատվությունը։ Արգելվում է պլաստիկի օգտագործումը, խրախուսվում է ապակե բաժակների կրկնակի օգտագործումը։ 2024-ին վերամշակվել է մոտ 1000 կգ թղթային տոմսակ, խնայվել է շուրջ 100,000 պլաստիկ բաժակ։

📌Փառատոնի մուտքն ազատ է, սակայն գինիների համտեսելու և փառատոնի տարածքում անցկացվող խաղարկություններին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ՝ «Գինին վայելելու փաթեթը»։

🥂 «Գինին վայելելու փաթեթը» ներառում է.

✔️ Բրենդավորված ապակե բաժակ
✔️ 12 համտեսի տոմսակ (3-5 բաժակ գինի միջինում)
✔️ Բրենդավորված պատյան բաժակի ու գինու շշի համար
✔️ Տեղեկատվական գրքույկ՝ քարտեզ, մասնակիցներ, մշակութային գործընկերներ
✔️ Խաղարկության կտրոն
💰 Գինը՝ 12,000 դրամ

🔗 Ձեռք բերելու համար անցեք հղումով՝
https://www.yerewinedays.am/product/individual-package/

📌Փառատոնի բրենդինգն արտացոլում է հայկական գինու հազարամյակների պատմությունն ու մշակույթը՝ որպես ժառանգություն, որը ապրում է մինչև այսօր։ Այն կառուցված է ավելի քան 20 պատմական կարասների ուրվագծերի վրա, որոնք ներկայացնում են Հայաստանի գինեգործական ինքնությունն ու ոգին։ Բրենդինգի նպատակն է պատմությունը ներկայացնել ժամանակակից լեզվով՝ հայկական գինու արժեքն ընկալելի դարձնելով թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների համար։

📣 Փառատոնի հիմնադիրներ՝ Մերի Բադալյան և Նունե Մանուկյան
📞 Հեռ.՝ +374 55 611139
📧 Էլ․ փոստ՝ [email protected]
🌐 Կայք՝ yerewinedays.am

12000֏

Leave a Comment

Your email address will not be published.